ՄամուլՏեսանյութ

Այստեղ եմ, որ տղայիս շիրիմը պաշտպանեմ դավաճան կառավարությունից. զոհվածի հայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես իմ պարտքն եմ համարել, որ այսօր ներկա լինեմ Եռաբլուրում, իմ տղայի շիրիմի մոտ ոչ թե նրա համար, որ սիմվոլիկ օր է կամ ընդունում եմ այդ օրը:

Մեզ համար ամեն օր էլ սգո օր է: Այսօր այստեղ եմ, որ իմ տղայի շիրիմը պաշտպանեմ մեր դավաճան կառավարությունից:

Ես չեմ ուզում, որ կառավարության որևէ անդամ մոտենա իմ տղայի և մյուս տղաների շիրիմներին»,- News.am-ի եթերում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը:

Նա նշել է, որ ժամը 06:10-ից պանթեոնում է, այդ ժամից արդեն ոստիկանական ուժեր կային, նաև՝ քաղաքացիական հագուստով, ովքեր զննում էին տարածքը:

Տեսանյութը՝ ստորև․