Շոու-բիզնես

Մարդու ձախորդ օրերը դեռևս ձախողում չեն. ճշմարիտ ճանապարհն, ավաղ, նեղ դռնով է անցնում. Անի Քոչար

«Մեր ողջ կյանքը քննություն է մարդկության և միայն Տիրոջ դատին կիմանանք թեստի արդյունքը. հաջողեցի՞նք, թե՞ ոչ: Մարդու ձախորդ օրերը դեռևս ձախողում չեն. ճշմարիտ ճանապարհն, ավաղ, նեղ դռնով է անցնում:

Ամեն օրս ձգտում է մի քայլ մոտ Աստծո կամքին ու ես վստահ եմ, որ որքան էլ կյանքս փոթորկուն է ու վայրիվերումներով, «դատապարտված» եմ հաջողության, քանզի Տերն ինձ հետ է: Ես՝ եռակի վերապրածս ու Տիրոջ հրաշագործությամբ կրկնակի մայրացածս, ասում եմ ձեզ, Աստծուն ապավինողը ամոթով չի՛ մնա:

Ողջ փառքը Տիրոջը»,- ինստագրամյան իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարն ու հրապարակել նոր լուսանկարներ: 

Ինչպես հայտնել էինք օրեր առաջ Անին նշել է ծննդյան 40-ամյակը: