Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը
Հունվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը։
Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»:
«Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»:
Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող:
Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև վարձավճարով «Ռոմա», իսկ այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում, որի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու դարձել Ա Սերիայի չեմպիոն։



