Մամուլ

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։

Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին, պաշտոնյաներին, զինծառայողների ընտանիքներին, դպրոցներին և ուսումնական հաստատություններին այցելել Եռաբլուր կամ այլ հուշավայրեր, կազմակերպել միջոցառումներ և կրթական ծրագրեր։