Մամուլ

Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը եղել է անցանելի։

sevan martuni avtovtar
sevan martuni