Շոու-բիզնես

Մեր Համով Զառան, շատ ափսոս․ Դերասան Աշոտ Ղազարյանի գրառումը

Դերասան Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հատված «Մեր բակը» ֆիլմից՝ կից գրառմամբ․

«Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․․․ Մեր Համով Զառան: Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զառան այլևս չկա։ Շատ ափսոս: Ինչ ասեմ։ Աստված հոգիդ լուսավորի Զառա ջան»։

Նշենք՝ երեկ հայտնել էինք, որ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։ 

Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով երեկ տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։