Շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը
Դերասանուհի Զառա Արամյանի ֆեյբուքյան վերջին գրառումը.
«Ամեն ինչի համար շնորհակալ եմ ՝ դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն, ու…հիվանդությունս ավելի խորանալու համար…
Պատրաստ եմ դիմավորելու Նոր 2026 թիվը ու հույս տածել, որ Երկիրս խաղաղ կլինի ,իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր…
Շնորհավոր իմ նախշուններ ջան, Նոր տարին
Ես շարունակում եմ ձեզ ՍԻՐԵԼ»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։
Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով երեկ տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։



