Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում`
Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։



