Մամուլ

Հեղուկ գազի գինը կտրուկ աճ է գրանցել

Հեղուկ գազի գինը վերջին օրերին անշեղորեն աճում է։ Նախորդ շաբաթ հնարավոր էր մեկ լիտրը 200-210 դրամով գազ լիցքավորել, օրեր առաջ որոշ լցակայաններում լիտրի գինը հասել էր 260-270 դրամի:

Այսօր Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, որ հեղուկ գազը վաճառվում է 320 դրամով։

«Հեղուկ գազի գնի աճը նորմալ է, ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում»,- Կառավարության հունիսի 15-ի նիստում ասել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ սխալ է այն վարկածը, թե թանկացումը կապ ունի ադրբեջանական էժան բենզինի վաճառքի հետ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ևս անդրադարձել էր խնդրին և նշել, որ շատ հավանական է, որ հեղուկ գազի շարժն այսուհետ տեղի ունենա երկաթգծով՝ գնորդից մինչև վաճառող։

Հիշեցնենք, որ հեղուկ գազի վերջին կտրուկ աճն արձանագրվել էր 2024-ի ամռանը, երբ մեկ լիտրի գինը 120-ից հասել էր 200 դրամ։

Փորձագետների գնահատմամբ՝ հեղուկ գազը ՌԴ-ից չի ներկրվում, քանի որ Վերին Լարսի անցակետն արդեն մի քանի օր փակ է։ Դադարել է նաև Իրանից հեղուկ գազի ներկրումը։