Կյանքից հեռացել է Գագիկ Եգանյանը
Կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը։
Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։
Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։
Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17 ։00-20։00։



