Մամուլ

103-ամյա կինը «վերակենդանացել է» իր թաղումից մի քանի ժամ առաջ

Հնդկաստանի բնակիչը, որին մահացած են համարել, կենդանության նշաններ է ցույց տվել իր հուղարկավորությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Այս մասին պատմել է տեղական «Hindustan Live» թերթը։

Նշվում է, որ արտասովոր դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։

103-ամյա կինը երկու ամիս անկողնուց վեր չէր կացել։ Վերջին օրերին նա ոչինչ չէր ուտում և գրեթե ոչինչ չէր խմում։ Երբ նա դադարեց շարժվել, հարազատները ենթադրեցին, որ կինը մահացել է։

Թերթը գրում է, որ հայտնի չէ` բժիշկները հաստատե՞լ էին երկարակյաց կնոջ մահը, թե ոչ, սակայն ընտանիքը սկսել է պատրաստվել հուղարկավորությանը։

Հանգամանքների բերումով այն ​​նախատեսվում էր անցկացնել «մահացածի» ծննդյան օրը։

Հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենար այդ ամենը, եթե «մահացած» կնոջ թոռը չնկատեր, որ նրա ոտքերի մատները շարժվում են։

«Երբ մենք նրա քթից բամբակը հանեցինք, նա սկսեց ծանր շնչել», – տղամարդու խոսքերն է մեջբերում թերթը։

Այն բանից հետո, երբ կինը հրաշքով կենդանացել է, ընտանիքը չեղարկել է հուղարկավորությունը` փոխարենը նշելով փաստացի նրա երկրորդ ծննդյան օրը։