«Այ աբիժնիկ, այ թուխս». Թեժ վիճաբանություն Արևաշատ համայնքում գյուղացիների ու համայնքի ղեկավարի միջև․ Տեսանյութ
«Գյուղը դարձել է գերեզմանոց, չորս կողմից փակել, վերցրել, վաճառել են։ Գերեզմանները արդեն մտել են գյուղ, ցանկապատերը քանդվել են։ Մանկապարտեզը քանդել են, ոչ մի բան չունենք։ Այլևս հնարավոր չի այսպես ապրել։ Գյուղապետը թուխսի նման նստել է ձվերի վրա, չի ուզում հեռանալ։ Թող գնա, նոր մարդ գա, մենք էլ հասկանանք՝ ինչ անենք»,- բողոքեցին արևաշատցիները։
Գյուղացիների բողոքը լսելու դուրս եկավ համայնքի տարեց ղեկավար Սուսաննա Գևորգյանը։ Սակայն գյուղացիների և համայնքի ղեկավարի միջև զրույցը չստացվեց։ Զրույցը վերաճեց վիճաբանության, անգամ քաշքշուկի ու փոխադարձ վիրավորանքների։ Գյուղապետը հայտարարեց, որ բողոքի ակցիայի դուրս եկածները իր ընտրողները չեն, նրանք բոլոր «աբիժնիկներն են»։ «Աբիժնիկ են անցած ընտրությունից, չեն կարողանում մարսել»,- ասաց համայնքի ղեկավարը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ 1in.am