Մամուլ

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ին․ ինչ է սպասվում

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան:

Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Կանխատեսումներն արվել են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ջերմաստիճանի թռիչքային բարձրացման մասին:

Վերջինս թվարկել է բնակավայրերը, որտեղ հունվարի 3-ին գրանցվել էր խիստ ցածր ջերմաստիճան ու նշել այսօրվա տվյալները: Ըստ Սուրենյանի, օդի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 16-20 աստիճանով, իսկ հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 աստիճանով տաքացում է տեղի ունեցել:

Սուրենյանի խոսքով՝ առաջիկա օրերին ջերմաստիճանային խիստ փոփոխություններ չեն սպասվում, սակայն Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: