Կարեն Շաքարյանին զրկել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից․ ի՞նչն է պատճառը
Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշումով՝ Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումներիմասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնումստորագրման պահից,
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել էր Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթին, որը ենթադրում էր Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված ակցիա։



