Ազատ խոսք

Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուբեն Վարդանյանի ամանորյա շնորհավորանքը Բաքվի բանտից։ Ներկայացնում ենք ստորև․

«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար:

«Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից: Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում ճանապարհոդությունն է:

Ինչքան շատ ես ուրախանում և կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես: Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր և երեխաների մեջ, ինչ-որ նոր բանի սպասումը: Եթե ժամանակ եք ունենում նայեք մանկական ֆիլմեր մուլտֆիլմեր, հեքիաթներ և մի ամաչեք երեխա լինելուց:

Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը: Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Շնորհավորում եմ բոլորի տոները, շնորհակալ եմ բոլորիդ»»: