Մամուլ

Հայրը շմոլ գազից թունավորվել է, որդին՝ մահացել

Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ձորագյուղ բնակավայրում Նոր տարվա գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել հոսանքազրկման պայմաններում։ Լույսի երկարատև բացակայության պատճառով ընտանիքի հայրը և որդին փորձել են էլեկտրաէներգիա ստանալ ագրեգատորի միջոցով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ագրեգատորը գործարկելու ընթացքում 26-ամյա որդին շմոլ գազից թունավորվել է և մահացել։ Հայրը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը ծանր է։ Հայտնի է, որ մահացած երիտասարդն ուներ մեկ երեխա, իսկ կինը երկրորդ երեխային էր սպասում։

Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում է քննություն։