Նոր Տարվա առևտրի էին գնացել. Շիրակում ողբերգական վթարից զոհվածներից մեկը 3 անչափահասների հայր էր, մեկը պատրաստվում էր ամուսնանալ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Գյումրի–Ազատան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից, որի հետեւանքով երեք մարդ էր մահացել։
Նրանք բոլորն էլ Ազատան գյուղի բնակիչներ են. 24–ամյա Վահե Ղաբանյանը, 41–ամյա Արմեն Չարխիֆալաքյանը և 56–ամյա Մարինա Մկրտչյանը։
Մի ավտոմեքենան Գյումրիից վերադառնում էր Ազատան, իսկ մյուսը՝ Ազատանից գնում էր Գյումրի՝ նոր տարվա գնումների ու նախապատրաստությունների համար։
Մի մեքենայում եղել է մայրը, տղան ու տղայի մանկության ընկերը։ Մանկության ընկերը՝ Վահե Ղաբանյանը ու մայրը՝56–ամյա Մարինա Մկրտչյանը մահացել են։ Մյուս մեքենայում էլ եղել են 2 հոգի, որոնցից մեկը՝ Արմեն Չարխիֆալաքյանը, մահացել է։
24–ամյա Վահե Ղաբանյանը պատրաստվում էր ամուսնանալ։ 56–ամյա Մարինան խնամում էր իր 3 թոռներին, քանի որ դուստրը տարիներ առաջ մահացել է։
Իսկ 41–ամյա Արմեն Չարխիֆալաքյանը 3 անչափահասների հայր էր։



