Նորավանքի ճանապարհին մեքենաներ են բախվել․ ճանապարհը պատված է եղել ձյան հաստ շերտով
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Nissan Qashqai» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Ներսես Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Ստեփանյանը և Դանիել Բաբայանը։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան հաստ շերտով ու ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել այն մաքրելու ուղղությամբ, ինչն էլ հավանաբար եղել է վթարի պատճառներից մեկը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



