Մամուլ

Մեղրիի լեռնանցքում բուք է․ ինչպիսի՞ն է ավտոճանապարհների վիճակը

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի, Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։