Հրանտ Ռանոսը և Էլեն Բադալյանը նշանադրվել են
«Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող Էլեն Բադալյանն ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հրանտ Ռանոսը նշանադրվել են: Ուրախալի լուրով երգչուհին կիսվել է իր ինստագրամյան էջում.
«Իմ սրտի կարգավիճակը հավերժ զբաղված է»,-գրել է նա:
Ինստագրամում հրապարակած կադրերում Էլենը ցուցադրել է նշանադրության մատանին, որը փայլուն է նրա մատնեմատին: Հրապարակումից պարզ է դառնում, որ Ռանոսը սիրելիին առաջարկություն արել է Դուբայում:





