Դա կատարյալ սուտ է. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ կոշտխոսակցության մասին
Դա կատարյալ սուտ է: NEWS.am-ի հարցին, թե արդյոք կոշտ խոսակցություն է եղել Փաշինյանի հետ, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր. «Գործադիրում մեր աղբյուրների համաձայն` կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Վերջինիս նա մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ։ «Մեծ-մեծ խոսում էիր, թե՝ թող վրաս էդ հարցը, թողեցի, ի՞նչ արեցիր»,- մոտավորապես այսպես է, ըստ աղբյուրի, կշտամբել Արայիկին Փաշինյանը։



