Շոու-բիզնես

Եվա Զոհրաբյանը առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը

«Ամեն մայր երևի կհասկանա ինձ․ լինում են պահեր, երբ պարզապես չես ուզում աշխարհին ցույց տալ քո երեխայի դեմքը։

Ամեն մեկս իր պատճառներն ունի, և դա լիովին նորմալ է։

Բայց հիմա զգում եմ՝ ժամանակն է։

Այս տարվա ավարտին ուզում եմ կիսվել իմ ամենամեծ երջանկությամբ։

Երեկ իմ Արիան դարձավ 8 ամսական։

Նա այս տարվա մեր ամենաթանկ, ամենագեղեցիկ նվերն է, որը լիովին փոխեց մեր ներաշխարհը։

Ամեն օրը Արիայի հետ սեր է։

Մաղթում եմ ձեզ ու ձեր երեխաներին առողջություն, խաղաղություն և իսկական երջանկություն։

Թող ձեր տներում միշտ սեր լինի։
Ապագա մայրիկներ, Աստված թող ձեզ հետ լինի»,- գրել է դերասանուհի Եվա Զոհրաբյանը։

eva dustr 3
eva dustr 2
eva dustr 1
eva dustr