«Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը»․ Հայկ Մկրտչյանն անդրադարձել է Մարի Պետրոսյանի հետ կատարվածին
Ինչպես հայտնել էինք Մարի Պետրոսյանը շաբաթներ առաջ հանդես եկավ աղմկահարույց հրապարակումներով՝ հայտնելով, որ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել։
Նա անգամ նկարներով ցույց էր տվել իր մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերի տեղերը։
Ավելի ուշ Մարին նաև խոստովանել էր, որ դրա հետևանքով ծանր հոգեկան ապրումներ է ունեցել, ընդհուպ մինչև՝ ինքնասպանության փորձ։
Մարիի այս բացահայտումը հանրության շրջանում բավականին լայն արձագանք գտավ։
Դեպքին անդրադարձել է նաև բլոգեր Հայկ Մկրտչյանը, ով իր խոսքում նշում է, որ բռնությունը չունի արդարացում,և որ մեղավոր է բռնարարը։
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․



