Սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը Ներքին գործերի նախարարություն են կանչել․ ինչ խոսակցություն է եղել
Armlur.am-ը գրում է․ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվեցին Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Երեկ լրացավ չարաբաստիկ սպանության 3-րդ ամիսը, սակայն մինչ օրս չկան պատվիրատուն կամ պատվիրատուները։
Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ կան պատվիրատուներ։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։
Ավելին՝ սպանությունից անցել է 3 ամիս, և իրավապահները շարունակում են Մերձավանում սպանության գործով կալանավորվածների և սպանության գործում ենթադրյալ մասնակցություն ունեցող անձանց տների մոտ հսկողություն իրականացնել՝ հնարավոր վենդետան կանխելու համար։
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս Ներքին գործերի նախարարություն են հրավիրել սպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին՝ Լյովա Գրիգորյանին, և փորձել են խոսել նրա հետ իր որդու սպանության գործով կալանավորվածների և առհասարակ հնարավոր կապ ունեցող անձանց ընտանիքների՝ Մերձավան համայնք վերադառնալու հարցի շուրջ։
Իրավապահ համակարգը հասկացել է, որ Մերձավանում կրքերը չեն հանդարտվել, և գործով կալանավորված անձանց հարազատների կամ առհասարակ Ախտոյանների վերադարձը Մերձավան համայնք վտանգավոր է։
Մանրամասները՝ տեսանյութում․



