Բախվել են «Volga»-ն և «Hyundai Elantra»-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Դալար-Այգեստան-Դվին ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Վահագն Սարգսյանի վարած «Volga» մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Վահե Մկրտչյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ․ Մկրտչյանը հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոնա Մարտիրոսյանը և Տիգրան Գալստյանը։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



