Շոու-բիզնես

«Վերջին մի քանի օրերին թվում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգը» մնացել է «անտեր»»․ Մարինա Թագակչյան

Վերջին մի քանի օրերին թվում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգը», նախկին «Հայլուրը», մնացել է «անտեր»։ Ալեքսան Հարությունյանն ազատվել է աշխատանքից, Հարություն Հարությունյանն էլ ասում են էսօր պաշտոնապես լքեց իր ՝ Քաղաքական լրատվական վերլուծական ծրագրերի տնօրենի պաշտոնը:

Այսօրվա դրությամբ օրակարգի փաստացի «տերը»՝ մնացել է Արտակ Հերիքյանը, ով թերևս ոլորտի գիտակների կարծիքով զբաղված է Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյան դարձնելով։ Հասկանում եմ մարդը փորձումա կաշվից դուրս գա, որ հետո կարողանա արդարացնի միլիոնի հասնող իր աշխատավարձը։ Այսինքն սա նաև ծրագրի մի մաս է ,թե ՞սեփական տեղը չկորցնելու միտում։Բայց ախր չի կարելի էդ աստիճան նույնությամբ, ոնց որ Ս.Սարգսյանին էին լուսաբանում, լուսաբանել Փաշինյանին։

Եթե այսպես շարունակվի երեևի մի շաբաթից Հայաստանի ազատ անկախ քաղաքացին կսկսի զզվել նրանից,այնպես ինչպես Սերժ Սարգսյանից։ Լրագրողներ ՍԹԱՓՎԵՔ՝ ինչպես կասեր դասականը:

Հ.Գ. Իդեպ Արտակ Հերիքյանը արդեն մեկ ամիս է եթեր դուրս չի գալիս: Ժողովրդի մեջ էլ տարածում են՝ հույս ունի ՀՀկ-ն հետա գալու դրա համար իրան հեռու ա պահում:

Կիսվել