ՍԴ դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել․ ի՞նչ են արել
Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդու՝ 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով նա մահացել էր։
Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ Աշոտ Կառլի Սոխրաբյանցի և Բենիամին Կառլի Սոխրաթյանցի՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, և դատարանը կալանավորել է նրանց։
Պարզվել էր, որ 24-ամյա Սարգիսի և ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի ընթացքում վեճ է եղել, որը չէր հարթվել և ճակատագրական հետևանք ունեցավ 24-ամյա երիտասարդի համար։
Սակայն բացի ենթադրյալ մարդասպաններից, գործով այլ հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես՝
Գեննադի Ներսեսի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման աջակցել է։
Գեննադի Ներսեսի Դանիելյանը տեղեկանալով, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ եղբայրներ Աշոտ Կառլի Սոխրաբյանցը և Բենիամին Կառլի Սոխրաթյանցը կատարել են Սարգիս Արմենի Զեյնալյանի սպանությունը, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու նպատակով, առանց նախնական խոստման աջակցել է նրանց՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայով Աբովյան քաղաքից տեղափոխելով Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք, այդպիսով խոչընդոտներ ստեղծելով վերջիններին հայտնաբերելու համար։
Ասել է, թե ենթադրյալ մարդասպանին աջակցողին ևս մեղադրանք են առաջադրել։
Մեղադրանքի հիմնավորում․



