Աշխարհ

4 երեխա անհետ կորել է, ովքեր զբոսանքից հետո տուն չեն վերադարձել

Անհետ կորած երեխաներն են 5-ամյա Սաշա Ու.-ն, նրա քույրը՝ 10-ամյա Վիկա Ու.-ն, 11-ամյա Դիանա Ս.-ն և 10-ամյա Ռոմա Օ.-ն Սամարայի Բեզենչուկ գյուղից։

Նրանք չեն վերադարձել տուն երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում զբոսանքից հետո, որից հետո նրանց ծնողները տագնապ են բարձրացրել և կապվել են ոստիկանության հետ։

Երեխաները վերջին անգամ տեսել են Սովետսկայա փողոցի մոտ գտնվող խաղահրապարակում։

Երեխաների անձնական նկարագրությունները կազմվել և տարածվել են, իսկ որոնողական աշխատանքներին մասնակցում են կամավորներ և Ռուսաստանի ազգային գվարդիան։ Խուզարկվում են նաև բակերը, ձեղնահարկերն ու նկուղները։