Աշխարհ

Ֆրանսիան հրաժարվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը հյուրընկալելուց

Ֆրանսիայի ազգային հեռարձակող France Télévisions-ը հայտարարել է, որ չի հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը։ Այս մասին գրել է Eurovoix-ը։

Որպես «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող երկիր՝ Ֆրանսիային տրվել է 2026 թվականի մրցույթը հյուրընկալելու առաջնահերթության իրավունք։

Սակայն France Televisions-ը հայտարարել է, որ չի կարողանա հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը՝ պայմանավորված ֆինանսական պատճառներով։

Խիստ բյուջետային սահմանափակումների պայմաններում հեռուստաընկերությունը որոշել է հրաժարվել լրացուցիչ ծախսատար նախագծերից, 2026 թվականի բյուջեն հավասարակշռելու համար France Televisions-ը պետք է խնայի 140 միլիոն եվրո։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հաղթող էր դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյուզը՝ Ce Monde երգով։