Մեր սերը կառուցեց ոչ միայն զգացմունքեր, այլ արժեքներ․ Մանո Գրիգորյանը շնորհավորել է ամուսնուն
Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ինստագրամյան իր էջում ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:
«Քո կողքին ես սովորեցի չվախենալ …
Մենք սովորեցինք իրար կողք կողքի քայլել և ուրախությունը դարձավ շնորհ, իսկ փորձությունը՝ ուսուցիչ։
Մեր սերը կառուցեց ոչ միայն զգացմունքեր, այլ արժեքներ։
Եվ այսօր էլ մենք ընտրում ենք նույն ճանապարհը.
Ծնունդդ շնորհավոր, իմ ընկեր, իմ հենարան»:



