Իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել․ Ալեն Սիմոնյանը` Լևոն Հարությունյանի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լևոն Հարությունյանին:
«Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով: Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց՝ մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում:
Անում է դա իր ՅոՅո մակարդակին համապատասխան, խոսում «որձ լինելու» և «տղամարդ լինելու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէր մտնելու:
Բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»,- գրել է Սիմոնյանը:



