Մամուլ

Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ

Աննա Հակոբյանը գրում է․

«Տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է՝ կորզել անձնական կամ այլ տվյալներ։

Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ (report)։

Շնորհակալ եմ զգոնության և աջակցության համար»։