Մամուլ

Ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ երիտասարդը սպանել է հորը

Բաքվի Սաբունչի շրջանում ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ երիտասարդը սպանել է հորը։

Դեկտեմբերի 11-ի երեկոյան 2006 թվականին ծնված Այխան Վելիզադեն սուր առարկայով դանակահարել է հորը՝ 1981 թվականին ծնված Իֆթիխար Վելիզադեին։

Տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից:

Ոստիկանությունը ձերբակալել է Ա. Վելիզադեին հանցագործությունը կատարելու կասկածանքով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվում է քննություն:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
sharethis sharing button