Մամուլ

Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է արվել

Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է արվել։

Այս մասին @ArmeniaSputnik-ին ասել է Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ես նման տեղեկություն ունեմ։ Երկու բնակարանից էլ առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ինչքան եղել է՝ տարել են։

Ընդ որում` երկու բնակարանում այդ խուզարկությունների արձանագրությունների պատճենները չեն տրվել, իսկ մեկում նույնիսկ խուզարկության որոշումը չի եղել», – ասել է Բաբայանը։