Մամուլ

Գյումրիում 69-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակի փողոցում՝ թիվ 175 հասցեի դիմաց, 69-ամյա Հակոբ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ 57-ամյա Շմավոն Շ․-ին և 56-ամյա Անահիտ Շ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

gyumri vraert
vraert gyumri
vraert amusinner