ՄամուլՏեսանյութ

Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով. Վեհափառ Հայրապետ

«Ցավալի լուրի մասին տեղեկացանք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով, ապա պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք։ 

Մենք գիտենք, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարություններն իրենց բաժին հասած։ Մենք պիտի շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին»,– ասել է Վեհափառը՝ դիմելով ներկաներին։

Նա կոչ է արել իշխանություններին դադարեցնել հակաեկեղեցական գործողությունները.

«Հակառակ ստեղծված կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականությամբ մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին:

Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին մեն կարող պիտի լինենք արդարությունը ճշմարտությունը, սերը, եղբայրությունը որպես բարձրագույն արժեքներ պահել հիմքը հայոց ազգի և այդ արժեքների վրա ստեղծել մեր հայրենիքի լուսավոր ու պայծառ օրը:

Մենք բազմիցս ասել ենք, որ դուք եք մեր եկեղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո նվիրումի և հավարտամության մեջ և Աստծո կամոք մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները և դուրս գալ այս վիճակից»,- իր խոսքում նշել է Վեհափառը։