Շոու-բիզնեսՏեսանյութ

Ես ավելի զուսպ եմ դարձել տիկին Դևոյանի կողքին․ Զարուհի Բաբայան

Այս մասին Հանրայինի եթերում՝ «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում, խոսել է երգչուհի Զարուհի Բաբայանը:

«Ես շատ եմ փոխվել ամուսնանալուց հետո, որովհետև երբ դու ապրում ես մի տանիքի տակ, մի կնոջ հետ, ով ունի մեծ կյանքի փորձ, հաջողություն, ով սիրված է ու շատ սիրում է, չես կարող չսովորել նրանից:

Երբ մադու հետ ապրում ես, իսկ մենք մի տանիքի տակ ապրում ենք արդեն 25 տարի,  ակամայից տեսնում ու լսում ես, ինչ-որ մի բան ընդունում ես, ինչ-որ բան՝ չես ընդունում: Որոշ հարցերում էլ տիկին Դևոյանն է ասում, որ ես իրեն փոխեցի:

Ես ավելի զուսպ եմ դարձել տիկին Դևոյանի կողքին, ավելի էմոցիաներս կառավարող եմ դարձել նրա կողքին, շատ բան կա, որ սովորել եմ: Իրականում, ասում են՝ մարդիկ, երբ ապրում են միասին, նմանվում են իրար, գուցե ինչ-որ բանով նմանվել ենք:

Ամեն դեպքում, այս 25 տարիների ընթացքում ես չեմ մտածել առանձին ապրելու մասին, իսկ, եթե ես դրա մասին չեմ մտածել, դա նշանակում է, որ ինձ ոչինչ չկա այդ տանը խանգարող: Եվ ես շատ երջանիկ եմ դրա համար»։