Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք:
Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն:
Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է եղել` եթե իշխանության գաք, Սերժ Սարգսյանին պատասխանատվության կենթարկե՞ք Ձեր նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու համար։
Քոչարյանը մոտավորապես ասել է, որ այդ էջն ինքը վաղուց փակել է իր համար։
Ռ. Քոչարյանը նաեւ ուղիղ չի պատասխանել, սակայն տողատակերում հասկացրել է, որ ինքն է գլխավորելու ընտրական ցուցակը, իսկ իր աջակիցներին հորդորել է տեղերում շատ աշխատել»։



