Մշակույթի նախարար նշանակվեց Լիլիթ Մակունցը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝ մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը։
«Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Լիլիթ Մակունցին նշանակել մշակույթի նախարար»:
Հավելենք, որ Լիլիթ Մակունցը դարձավ ՀՀ 10-րդ մշակույթի նախարարը։