Մամուլ

Այն կանայք, որոնց կրթել է Աննա Հակոբյանը, կհայտնվեն ՔՊ ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում՝ կանանց պարտադիր քվոտա, դիցուք՝ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։

Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։

Թե նրանցից ովքեր են առաջադրվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։