Հարյուրավոր հասցեներում 10 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 28-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Մազմանյան, Չաուշի փողոցների, գ.Քասախ Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նշենք, որ բնակիչները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել համացանցում՝ ջրանջատումների հետ կապված։



