ՔՊ-ական Էմմա Պալյանը Գյումրիի ռեստորանում ծնունդն է նշել. ովքեր են ներկա եղել
Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան ՔՊ-ականները Գյումրիում են եղել` քեֆ-ուրախության:
Բանն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Գյումրիում իր ծնունդն է նշել: Վերջինս խմբակցության պատգամավորներին հրավիրել է ռեստորան:
Պալյանի ծնունդին ներկա է եղել Ալեն Սիմոնյանը, որը համարվում է նրա «հովանավորյալը»:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ՔՊ-ական Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ պատգամավորը պարզաբանել էր. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ, եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»»։
Հավելենք նաև, որ մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը Գյումրիում ոսկու խանութ էր բացել։ Անունն էլ շատ խորհրդանշական է՝ կյանքի ոսկե պահերն ապրող պատգամավորը խանութն անվանել է «Golden Moment»։



