Կյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
39 տարեկանում մահացել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:
Նա պայքարում էր քաղցկեղի դեմ։
Մարտիրոսյանի վերջին մենամարտը 2018-ին էր՝ Գենադի Գոլովկինի դեմ։
Մարտիրոսյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, ԱՄՆ «Ոսկե ձեռնոցներ»-ի չեմպիոն, 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, NABF աշխարհի չեմպիոն, WBA International աշխարհի չեմպիոն, WBC Silver աշխարհի չեմպիոն և WBO Inter-Continental աշխարհի չեմպիոն սուպերմիջին քաշային կարգում:



