Մահացել է գործարար Նարեկ Նալբանդյանի մայրը
Bavnews.am-ը տեղեկացավ, որ այսօր առավոտյան մահացել է գործարար Նարեկ Նալբանդյանի մայրը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա՝ Գյուղ Արգել (Լուսակերտ) 14 փ 10 տ.: Հաջորդ օրը հուղարկավորությունը:
Նշենք, որ «Հետքը» գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, որի ապրանքանիշի տակ գործում է 22 սուպերմարկետ։ Նալբանդյանին է պատակնում նաև «88» սուպերմարկետների ցանցը։
Նարեկ Նալբանդյանը հայտնի դարձավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա սկզբում ձեռք բերեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա Նալբանյանի կինը գնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։
Նարեկ Նալբանդյանը 2023-ի վերջին էլ ձեռք բերեց գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող Սևանի «Հայրապետ» հյուրանոցը և հարակից երկու այլ գույք։ Իսկ 2024 թվականին Նարեկ Նալբանդյանը մտավ հանքաարդյունաբերության ոլորտ՝ ձեռք բերելով «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 % բաժնեմասը։



