Երիտասարդ տղայի սպանության մեջ կասկածյալը նախկինում դատապարտվել էր սպանության համար
Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի գործով կասկածյալը նախկինում դատապարտվել էր սպանության համար
Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով իրավապահները պարզել են, որ ենթադրյալ մարդասպանը 11 տարի առաջ ևս մարդասպանության համար դատապարտված է եղել։
Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին Սարգիս Զեյնալյանի վրա՝ նրան դանակի հարվածներ հասցնելով։ Վիրավոր երիտասարդը մահացել էր։ Դանակահարությունը տեղի էր ունեցել Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։



