Հայաստանում ձերբակալել են քրեական հեղինակություն Ռոբսոնին
Հայաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։ Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։ «Իզվեստիա»-ի տվյալներով՝ նա Հայաստանի քաղաքացիություն ունի։
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր համայնք կազմակերպելու համար. նրան ձերբակալել են հեռակա կարգով։



