Մամուլ

Ձերբակալվել է «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը

Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգել են «Մայր Հայաստանի» շարժման աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Այս մասին գրված է շարժման ֆեյսբուքյան էջում։ Ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է։

Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանն էլ ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրենց աջակից բլոգերին տարել են «Մայր Հայաստանի» շտաբի դիմացից։ Նա եղել է ընկերուհու հետ։

Վերջինիս խոսքով՝ 3 ավտոմեքենայով մոտեցել են իրենց, քաղաքացիական հագուստով 5-6 հոգի, որոնք ներկայացել են որպես ոստիկան, Հարությունյանին տապալել են գետնին, ապա տարել, իրենից էլ հեռախոսն են վերցրել։