Մամուլ

Ո՞վ է ՔՊ-ական «բարեգործ» տնօրենը, որ կալանավորվեց «բարեգործության» համար

ArmLur.am-ը գրում է․ «Կիրակի օրը Վաղարշապատում համայնքապետի ընտրություննե են սպասվում, իսկ մինչ այդ կալանավորվում է ՔՊ-ական նտօրենը՝ ասել է թե բարեգործության անվան տակ նախընտրական կաշառք բաժանելու համար։

Տեսանյութի տարածումից միայն օրեր անց իրավապահներն արձագանքնեցին, նրան նախ ձերբակալեցին, ապա տնային կալանքը և բացակակայելու արգելքն ընտրեցին որպես խափանման միջոց։ Տանից օգնություն բաժանող տնօրենը նախ արդարանում է, թե ինքը ՀԿ-ի նախագահ է, ապա պնդում, որ սա ոչ էե նախընտրական փուլի հետ կապ ունի, այլ այս մարդիկ տարին 5-6 անգամ այս օգնությունը ստանում են։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր մեկ անձ՝ Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը։

Ավելի ուշ Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝  «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները» հետևյալն են՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Տնօրեն Անուշ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա այնքան տարված է ՔՊ-ով, որ կիսվել է Արեն Մկրտչյանի, Արգիշտի Մեխակյանի, Ռոմանոս Պետրոսյանի հրապարակումներով։

Հարկ է նշել, որ Անուշ Համբարձումյանը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թիվ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից»։