Մամուլ

18-ամյա տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյմեբերի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր քաղաքացի է ընկած:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում գազատար խողովակի վրա հայտնաբերվել է երիտասարդ տղա, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

shenqic ynknel

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքի բնակիչ 18-ամյա Հրայր Գ.-ն է, ով 4-րդ հարկից կամ անգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:

Այդ տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։