Աշխարհ

Անջելինա Ջոլին ոտքով հասել է Ուկրաինա. ի՞նչ սկանդալ է եղել

Հոլիվուդյան աստղ, դերասանուհի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ոտքով հատել է Ուկրաինայի սահմանը՝ առանց իշխանություններին իր այցի մասին տեղեկացնելու:

Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակման մեջ նշվում է, որ սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա 2022 թվականին սկսված պատերազմից ի վեր։ Նախկինում նա այցելել է Լվով։

Ուկրաինացի պաշտոնյան հաստատել է, որ Ջոլիին ուղեկցող խմբի անդամներից մեկը միջադեպ է ունեցել անցակետում։

Ըստ լուրերի, Ուկրաինայի ցամաքային ուժերը հայտարարություն են հրապարակել միջադեպի մասին, սակայն ավելի ուշ ջնջել են այն և լրագրողներին ասել, որ «չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել միջադեպի մանրամասները». 

«ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը խեղաթյուրված է։ Այժմ հետաքննություն է ընթանում, և բոլոր հանգամանքները պարզվում են»։